ՀՖՖ-ն մեծ նախագիծ է պատրաստում Ինիեստայի ակադեմիայի հետ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՀՖՖ-ն մեծ նախագիծ է պատրաստում Ինիեստայի ակադեմիայի հետ

19-05-2026 17:56 Հայաստան Սպորտ
ՀՖՖ-ն մեծ նախագիծ է պատրաստում Ինիեստայի ակադեմիայի հետ
 Հայաստան էին ժամանել «Ինիեստա» ակադեմիայի տնօրեն Իվան Կասկալեսն ու կրթական և մարզումային ծրագրի ղեկավար Ռուբեն Բոնաստրեն։
 
Նրանք այցելել են Հանրապետական մարզադաշտ, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքներին և ներկա եղել «Սարդարապատ» – «Սյունիք» հանդիպմանը։
 
Կասկալեսը և Բոնաստրեն ՀՖՖ ղեկավարության հետ քննարկել են «Ինիեստա» ակադեմիայի կրթական ծրագիրը Հայաստան բերելու հնարավորությունը։ Դիտարկվում է ծրագիրը ներդնել Դավթաշենում կառուցվելիք ֆուտբոլի ակադեմիայում։ Հետագայում հնարավոր է համագործակցությունը շարունակվի նաև մարզային այլ ակադեմիաներում։
 
Այս համագործակցությունը հերթական կարևոր քայլն է հայկական ֆուտբոլում ժամանակակից կրթական և զարգացման մոդելների ներդրման ճանապարհին։
 
ՀՖՖ-ն շարունակում է հետևողական աշխատանքը միջազգային փորձի ներգրավման, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։
 
ՀՖՖ
 
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ

 

 

Կարդացել են 232 անգամ