77 ձայնի փոխարեն՝ 1 ձայն. ԿԸՀ-ն անհամապատասխան տվյալներ է հրապարակել. Իվետա Տոնոյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

77 ձայնի փոխարեն՝ 1 ձայն. ԿԸՀ-ն անհամապատասխան տվյալներ է հրապարակել. Իվետա Տոնոյան

08-06-2026 16:42 Հայաստան Մեկնաբանություն
77 ձայնի փոխարեն՝ 1 ձայն. ԿԸՀ-ն անհամապատասխան տվյալներ է հրապարակել. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

« Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝

27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
 
 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
 
 38/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
 
Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

 

 

Կարդացել են 491 անգամ