ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով

07-07-2026 15:00 Ռուսաստան Միջազգային
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով
 
tert.am. ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելու գիծը կավարտվի Արևմուտքի պարտությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
Ռուսական դիվանագիտության ղեկավարն ուշադրություն է հրավիրել եվրոպական տնտեսության, այդ թվում՝ գերմանականի, ճնշող վիճակի վրա։
 
«Եվ, իհարկե, այս իրավիճակում բյուջետային միջոցները հրամայական մեթոդներով զենքի արտադրության մեջ լցնելը, դե, դա ինչ-որ կերպ տնտեսությունը պահում է ջրի երեսին։ Ինչո՞վ դա կավարտվի։ Մի օր դա, անշուշտ, կավարտվի։
 
Եթե նրանք ցանկանում են մինչև վերջ միլիտարիզացվել, մի օր այդ ամենը պարզապես կավարտվի սեփական գերակայության համար նրանց մղվող մրցավազքում պարտությամբ», - ասել է նա Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մահամուդ Ալի Յուսուֆի հետ խորհրդակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 56 անգամ