Ծառուկյանի կոկորդիլոսներից մեկը վնասել է Կենդանաբանական այգու աշխատակցին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ծառուկյանի կոկորդիլոսներից մեկը վնասել է Կենդանաբանական այգու աշխատակցին

09-07-2026 18:49 Հայաստան Հասարակություն
Ծառուկյանի կոկորդիլոսներից մեկը վնասել է Կենդանաբանական այգու աշխատակցին
azatutyun.am  Գագիկ Ծառուկյանի ինը կոկորդիլոսներն այսօր տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Տեղափոխության ընթացքում կոկորդիլոսներից մեկը վնասել է այգու աշխատակցին։
 
«Ազատություն»-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ վնասվածքը հոնքի շրջանում է, աշխատակիցը բուժօգնություն է ստացել և տուն գնացել։
 
Քննչական կոմիտեն էր որոշել, որ Ծառուկյանի այգու բոլոր «բնակիչները» իրեղեն ապացույցներ են ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ու պիտի առգրավվեն։
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 304 անգամ