Հրդեհ՝ Երևանի Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հրդեհ՝ Երևանի Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը

10-07-2026 19:06 Հայաստան Հասարակություն
Հրդեհ՝ Երևանի Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը
Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 17։25-ին։ Այրվել է սառնարան և կշեռք։
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 83 անգամ