Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

10-07-2026 17:15 Հայաստան Առողջապահություն
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը տեղեկացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
 
«Դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշում են բժշկական հաստատությունները։ ԱՀԱ հիմնադրամը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։
 
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ից մինչ օրս մասնագիտացված խորհրդատվության և այցերի սպասարկման համավճարների չափը կազմել է հատուցման ներկայացված ընդհանուր ծավալի 0.82%-ը, մինչդեռ սույն թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 0.86%։ Համավճարի ընդհանուր չափն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ներկայացված ընդհանուր ծավալի մեջ նույնպես նվազել է․ հունվար-մայիս ամիսներին համավճարի մասնաբաժինը կազմել է 1.6%, իսկ հունիսի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում՝ 1.51%։
 
Խնդրում ենք հետևել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կիրառվող մեխանիզմների և բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներին և բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող համավճարները վճարելիս հետևողական լինել ստուգելու դրանց համապատասխանությունը և չափերը»:
 
 
Նոյյան տապան   |   Առողջապահություն

 

 

Կարդացել են 79 անգամ