Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։
Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։
ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Ուիթքոֆը և Քուշները կարող են Ռուսաստան այցելել մինչև օգոստոսի վերջ
Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար
Ճապոնիայի հարավում թայֆունի հետևանքով տասներկու մարդ է տուժել
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ