Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով

10-07-2026 13:17 ԱՄՆ Միջազգային
Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով
 
Ազատություն. Հինգշաբթի օրը Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվել է նախագահ Դոնալդ Թրամփի անունով:
 
«Սա շուտով կլինի աշխարհի ամենամեծ և ամենատպավորիչ օդանավակայաններից մեկը», - Truth Social-ում գրել է Թրամփը՝ արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխությանը։
 
Օդանավակայանի վերանվանման մասին օրենքը ստորագրել է Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։
 
Նշվում է, որ օդանավակայանից դուրս եկող գլխավոր ճանապարհն արդեն կոչվում է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի բուլվար»։
 
Եվ այժմ Փալմ Բիչ թռչող յուրաքանչյուր ուղևորի տոմսի վրա կտեսնեք «DJT» գրառումը։
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 57 անգամ