Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

10-07-2026 13:59 Հայաստան Տնտեսություն
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
 
Հայկական ժամանակ. Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր:
 
«Այսօր Բալաջարի կայարանից կուղարկվեն պրոպանով 14 վագոն և պարարտանյութերով 5 վագոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել են ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4000 տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
 
Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել են ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 61 անգամ