Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում

11-07-2026 10:49 Հայաստան Քաղաքականություն
Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում
 
tert.am․ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
 
ՀՀ վարչապետը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է վիրավորանքի համար վճարել 2 մլն, զրպարտության համար՝ 4 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հերքել իր արած հայտարարություները։  
 
Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 87 անգամ