Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է Թուրքիա
11-07-2026 11:48 Ադրբեջան Միջազգային
Հայկական ժամանակ․ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Հասանովը մասնակցել է Թուրքիայի Պաշտպանության ազգային համալսարանի Միացյալ ռազմական ինստիտուտի «Միացյալ շտաբի կառավարում» դասընթացի, ինչպես նաև Ցամաքային զորքերի, Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի ինստիտուտների «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողություններին:
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Հասանովը դիպլոմներ է հանձնել դասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողներին: