Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»

04-08-2026 12:41 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»
 
Ազատություն. «Մենք ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը», - թուրքական Haber Glоbal հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
 
«Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
 
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։
 
Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 103 անգամ