Ողբերգական դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ողբերգական դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ

04-08-2026 12:12 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ողբերգական դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ
 
shamshyan.com Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։Համայնքային ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 78-ամյա Վանիկ Չ.-ի դին։
 
Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սիսակ Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մոտ հայտնաբերվել է 2 նամակ։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
                                                 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 35 անգամ