Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

10-07-2026 15:37 Հայաստան Հասարակություն
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
armtimes.com «Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ»:
 
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը քոլեջների ընդունելության նոր կարգի մասին տված մամուլի ասուլիսի ժամանակ։
 
«Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը՝ գերակա ճանաչված մասնագիտություններով և կրթաթոշակային ծրագրով։ Վերջին տարիներին Կառավարությունը որոշ ոլորտներ (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն) ճանաչել է որպես տնտեսության համար գերակա ոլորտներ: Այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50 հազար դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում՝ առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում՝ բոլոր ուսանողները ստանում են այդ կրթաթոշակը:
Այնուհետև առաջին տարվա արդյունքները ամփոփելուց հետո այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավվել»,- ընդգծել է փոխնախարարը:
 
Սվաջյանը հավելել է, որ վերջին տարիներին վերոնիշյալ մասնագիտությունները բավական մեծ արդյունքներ ու ցուցանիշներ են գրանցել, երիտասարդները սկսել են հետաքրքրվել հենց այդ մասնագիտություններով, և այն մասնագիտությունները, որոնք թափուր էին մնում նախորդ ժամանակաշրջանում, ներկայումս արդեն համալրվում են ուսանողներով:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 90 անգամ