Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը

10-07-2026 16:20 Հայաստան Տնտեսություն
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։
 
Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ պայմանավորվելով շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։
 
TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը։
 
Էկոնոմիկայի նախարարություն
 
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 52 անգամ