Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»

10-07-2026 18:06 Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
1in.am  Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում անոնսավորել է, որ նույն օրը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին կողմերը տեղեկություն չեն տարածել։ Փորձագետների մի մասը ենթադրում է, որ Թրամփը «վերջին պահին Պուտինի հետ շփումից հրաժարվել» է։ Կա նաև տեսակետ, որ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո «Պուտինը ԱՄՆ նախագահի հետ երկխոսության անհրաժեշտություն չի տեսել»։
 
Հուլիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան «դիվանագիտա-քաղաքական կարգավորման համար բաց է, բայց կապված կիևյան կողմի ցանկության բացակայության հետ դա առայժմ հնարավոր» չէ։ Պեսկովը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողությունը կշարունակի, որպեսզի ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»։
 
Կարելի է համարել, որ այդպիսով Կրեմլը ոչ միայն մերժել է կրակի դադարեցման առաջարկությունը, այլև անոնսավորել նոր լայնածավալ հարձակում։ Փորձագիտական կարծիք կա, որ Ուկրաինայի դեմ նոր հարձակումը «կսկսվի պետական դումայի ընտրություններից հետո»։ Ենթադրվում է, որ նախագահ Պուտինը «զորակոչ կհայտարարի»։
 
Հուլիսի 9-ին «Դոյչե վելլեն» հրապարակել է Վրաստանի նախկին նախաագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեքստային հարցազրույցը, որտեղ այս կանխատեսումն է արել, «Պուտինը Ուկրաինայում տանուլ է տալիս, և ես համոզված են, որ նա զուգահեռաբար էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ»։ Նա հիմնավորել է, որ Ռուսաստանի նախագահը «Վրաստանի փաստացի վարչապետ Իվանիշվիլիից արդեն պահանջել է ճանաչել օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, ուստի Թբիլիսիի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը միայն ժամանակի հարց» է։
 
Վրաստանի նախագահը, սակայն, «գոհ» է Դոնալդ Թրամփի քայլերից, թեև «շատ ուկրաինացիներ նրա հայտարարություններից դժգոհ» են, բայց խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել, թե ամերիկացիները «ինչպես են Ռուսաստանին Կովկասից դուրս մղում» և հասկանալի կդառնա, որ «Ռեյգանից հետո ամերիկյան ոչ մի նախագահ Ռուսաստանի հանդեպ այդքան դաժան չի վարվել»։
 
Միխեիլ Սաակաշվիլին Կովկասում Ռուսաստանի ազդեցության վերահաստատման «ճանապարհային քարտեզից», ինչպես հասկացվում է, Ադրբեջանը դուրս է թողել։ Այնտեղ այլևս Թուրքիա է։ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում Ռուսաստանը «խաղաղապահ զորախմբեր», իսկ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազա ունի։ Բայց, երևի, հետագա իրադարձությունների ծրագրման համար Ռուսաստանը նախ պետք է Ուկրիանայում «ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»։
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 128 անգամ