Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
10-07-2026 17:51 Ադրբեջան Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Ադրբեջանկան ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով առաքվել են պրոպան և պարարտանյութեր:
Մամուլի տվյալներով՝ այսօր առաքվել է 14 երկաթուղային վագոն՝ 470 տոննա պրոպանով և հինգ երկաթուղային վագոն՝ 339 տոննա պարարտանյութով։
Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 36000 տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ։