Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ

10-07-2026 18:40 Հայաստան Մեկնաբանություն
 Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի՛ վայոցձորցիներ,

Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։
 
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։
 
Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։
 
Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

 

 

Կարդացել են 144 անգամ