Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքի շարունակությանը. Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին
05-08-2026 15:36 Լատվիա Մամլո հաղորդագրություն
Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին վերանշանակվելու առթիվ:
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքի շարունակությանը՝ մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր երկրների բարօրության համար համագործակցությունը զարգացնելու համար»,- գրել է Բրաժեն «X»-ի էջում։