Ասում են՝ փոշիացած ձայներով մեծամասնություն եք ձեռք բերել. քանի՞ պատգամավոր կա ձեզնից, որ փոշիացած ձայներով մանդատ է ստացել, ինչո՞ւ եք վերցրել. Հարությունյանը՝ ընդդիմադիրներին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ասում են՝ փոշիացած ձայներով մեծամասնություն եք ձեռք բերել. քանի՞ պատգամավոր կա ձեզնից, որ փոշիացած ձայներով մանդատ է ստացել, ինչո՞ւ եք վերցրել. Հարությունյանը՝ ընդդիմադիրներին

05-08-2026 16:16 Հայաստան Քաղաքականություն
Ասում են՝ փոշիացած ձայներով մեծամասնություն եք ձեռք բերել. քանի՞ պատգամավոր կա ձեզնից, որ փոշիացած ձայներով մանդատ է ստացել, ինչո՞ւ եք վերցրել. Հարությունյանը՝ ընդդիմադիրներին
tert.am Մի թեմա կա, ասում են՝ դուք մեծամասնություն եք ձեռք բերել փոշիացած ձայների շնորհիվ: Այստեղ քանի՞ պատգամավոր կա ձեզնից, որ էլի փոշիացած ձայներով մանդատ է ստացել։ Այս մասին Ազգային ժողովում, ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
 
«Ինչո՞ւ եք վերցրել այդ փոշիացած ձայներով մանդատները։ 
 
Դրա արդյունքում Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը, Հասմիկ Ենգոյանը չէին դառնալու պատգամավոր։ Ինչո՞ւ եք տվել այդ մանդատները:
 
Լավ եք արել, որ վերցրել եք, որովհետև օրենսդրությամբ է այդպես»,-նշել է նա, և շարունակել շարքը: 
 
««Հայաստան» դաշինքում մեր շատ սիրելի Մեսրոպ Մանուկյանը, օրինակ, չէր կարողանալու դառնալ պատգամավոր, Լիլիթ Գալստյանը չէր դառնալու պատգամավոր: Արթուր Սարգսյանի անվան ցուցանակը, որ բերում եք, այստեղ ցույց եք տալիս, այդ փաստարկ էլ չէիք ունենալու: Այս երեք-չորս օր է՝ դա ձեր հիմնական թեման է, բայց դա էլ չէիք ունենալու»,-հավելել է Արայիկ Հարությունյանը:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 74 անգամ