Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

08-10-2026 15:29 Հայաստան Հասարակություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:57
Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները
Ucom-ը, իր բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում, գնահատել է ընկերության գլխամասային գրասենյակի ջերմոցային գազերի արտանետումները՝ ձևավորելով հետագա կառավարման և նվազեցման քայլերի համար անհրաժեշտ բազային պատկեր։
 
Գնահատումն իրականացվել է միջազգային ընդունված մեթոդաբանությունների՝ GHG Protocol-ի և ISO 14064-1:2018 ստանդարտի մոտեցումների հիման վրա։ Ուսումնասիրությունը ներառել է գլխամասային գրասենյակի գործունեության հետ կապված հիմնական արտանետման աղբյուրների վերլուծությունը՝ հնարավորություն տալով առանձնացնել այն ուղղությունները, որտեղ հետագա քայլերը կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ։ Գործընթացում կարևոր դեր է ունեցել նաև Ucom-ի աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը, որը հնարավորություն է տվել առավել ամբողջական պատկեր ձևավորել ընկերության գործունեության հետ կապված որոշ անուղղակի արտանետումների վերաբերյալ։
 
«Ucom-ի համար բնապահպանական ուղղությունը մեր երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Մենք կարևորում ենք ոչ միայն առանձին նախաձեռնությունների իրականացումը, այլև մեր գործունեության ազդեցությունը հասկանալու և ավելի պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունը։ Այս գնահատումը ևս մեկ գործիք է՝ այդ աշխատանքն ավելի հետևողական և չափելի դարձնելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Գնահատման արդյունքների հիման վրա Ucom-ը մշակել է մինչև 2036 թվականը նախատեսված ճանապարհային քարտեզ, որը ներառում է էներգաարդյունավետության բարձրացման, շենքի ջեռուցման համակարգերի օպտիմալացման, ընկերության տրանսպորտի և աշխատակիցների տեղաշարժի հետ կապված արտանետումների նվազեցման, ինչպես նաև այլ համապատասխան ուղղություններով միջոցառումներ։
 
Ճանապարհային քարտեզը նախատեսվում է վերանայել ամեն տարի՝ արդյունքներն ու առաջնահերթությունները գնահատելու և անհրաժեշտության դեպքում հետագա քայլերը հստակեցնելու համար։  Հետագա փուլերում Ucom-ը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել գնահատման շրջանակը՝ ներառելով նաև տվյալների կենտրոնները, ցանցային ենթակառուցվածքը և մասնաճյուղերը։
 
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
Նոյյան տապան   |   Հասարակություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 8 անգամ
📻 Ռադիո