Թուրքիան զորք չի ուղարկի այլ երկիր հարձակողական գործողությունների համար. Ֆիդան

08-10-2026 16:34 Թուրքիա Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 00:39
Թուրքիան զորք չի ուղարկի այլ երկիր հարձակողական գործողությունների համար. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Մեքքայի դաշինքը զուտ պաշտպանական է, և այս համատեքստում Անկարան զորքեր չի ուղարկի այլ երկիր՝ հարձակողական գործողություններին մասնակցելու համար:
 
«Ես հստակեցնում եմ, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն պաշտպանությանը։ Երբ այս համաձայնագիրը ստորագրած երկիրը հարձակման է ենթարկվում, դուք պետք է կանգնեք նրա կողքին և պաշտպանեք նրան։ Սա հարձակման մասին համաձայնագիր չէ։ Թուրքիան զորքեր չի ուղարկի մեկ այլ երկրի տարածք՝ հարձակում իրականացնելու համար», – ասել է նա Անկարայում իր հունգարացի գործընկեր Անիտա Օրբանի հետ մամուլի ասուլիսում։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 8 անգամ
📻 Ռադիո