Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը

08-10-2026 17:08 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:11
Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը
Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը:
 
Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան ժամանակակից տեսալսողական արդյունաբերության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային իրավական գործիք է, որը նպատակ ունի խթանել սերիալների համատեղ արտադրությունը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ապահովել ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը։ Կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների համատեղ արտադրության գործընթացները՝ սահմանելով համագործակցության ընդհանուր սկզբունքներ և նպաստելով մասնակից երկրների միջև համադրելի և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։
 
ՀՀ-ի կողմից կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի՝ զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ տեսալսողական ոլորտում, խթանել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային համատեղ նախագծերին, ընդլայնել հայկական սերիալների արտադրության և տարածման հնարավորությունները միջազգային շուկաներում, ապահովել ոլորտում եվրոպական լավագույն փորձի և չափանիշների ներդրում, բարձրացնել Հայաստանի տեսալսողական արտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 7 անգամ
📻 Ռադիո