ՈՒՂԻՂ ԵԹԵՐ YOUTUBE-ՈՒՄ — Նոյյան Տապան. «Քննարկում». Հյուր՝«Ազգային առաջընթաց» կուսաակցության խորհրդի նախագահ Հայկ Գրիգորյան
Դիտել հիմա

Ալմաթիի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան

09-10-2026 11:06 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:13
Ալմաթիի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան
 
Հայկական ժամանակ. «Ալմաթիի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում»։
 
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում:
 
Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավականորեն պարտադիր փաստաթուղթն է։
 
«Փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք առաջնորդվելու են Ալմաթիի հռչակագրով»,- նշել է Հայաստանի վարչապետը։
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հռչակագիրը, որը ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկն է, կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։
 
Նրա խոսքով՝ Ալմաթիի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 4 անգամ
📻 Ռադիո