Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին

05-08-2026 14:31 Հայաստան Քաղաքականություն
Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին
 
1lurer. Այն, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ընդունում ընտրակաշառքի հարյուրավոր դեպքերը, կներեք, բայց աբսուրդի ժանրից է առնվազն։ Այդ դեպքերը մի հատ չեն, երկու հատ չեն, մի քանի տասնյակ չեն, հարյուրավոր դեպքեր են, ընդ որում՝ խեղված ճակատագրերի մասին են այս դեպքերը խոսում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընտրակաշառքների հետ կապված գործեր կան, մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները չեն ընդունում, որ որևէ ապօրինի գործողություն կամ ինքնախոստովանական ցուցմունքներ են եղել:
 
«Ազգային ժողովի նիստերի դահլիճում այդ մարդիկ հայտարարում են, ասում են՝ շանտղություն է ընտրակաշառք բաժանելը։ Դե կներեք, էլի, ժողովո՛ւրդ ջան, ձեր փեշերից հեռու, դուք ընդհանրապես կապ չունեք այդ ընտրակաշառքի հետ։ Լա՛վ, բա ի՞նչ երեսով եք նայելու մեր ժողովրդի աչքերին։ Մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ախր՝ ո՛վ է ընտրակաշառք բաժանել։ Բա որ ասում եք՝ շանտղություն է, պատկերացնո՞ւմ եք՝ ձեզ արդեն ինչ աչքերով է նայելու մեր ժողովուրդը։ Սա առնվազն, կներեք, բայց անլուրջ է։
 
Այդ խեղված ճակատագրերի համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել ու չի էլ տալիս։ Այդ մարդկանց օգտագործեցին ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար, մեկանգամյա օգտագործման համար էին այդ մարդիկ։ Այդ մարդիկ հիմա հայտնվեցին քրեական գործերի տակ, հայտնվեցին ճաղերի հետևում, ու այդ մարդկանց վրա նրանք արդեն խաչ են քաշել»,- ասաց նա։
 
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին, թե իշխանությունը բռնաճնշումների է ենթարկում ընդդիմությանը, Տարոն Չախոյանը պատասխանեց. «Բռնաճնշումներ իրականացնող իշխանությունը երբեք կոչ չի անի ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Սա աբսուրդ է: Աշխարհում նման դեպք, երևույթ գոյություն չունեն ուղղակի»։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 65 անգամ