Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին. կա տուժած
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին. կա տուժած

05-08-2026 13:00 Ուկրաինա Միջազգային
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին. կա տուժած
 
Հայկական ժամանակ. Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
 
«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան, տուժել է մեկ մարդ, նրան այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- նշել է նա։
 
Միլյաևը նշել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նաև վնասվել են երկու բազմաբնակարան շենք և երկու արտադրական օբյեկտ:
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 89 անգամ