Դավիթ Թադևոսյանը և Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են ժամանակակից տեխնոլոգիաների՝ զբոսաշրջության ոլորտում կիրառման հնարավորությունները

24-09-2026 16:15 Հայաստան Մեկնաբանում է Վահե Գասպարյանը
Տառաչափ՝
Դավիթ Թադևոսյանը և Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են ժամանակակից տեխնոլոգիաների՝ զբոսաշրջության ոլորտում կիրառման հնարավորությունները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
 
«Ընդունել եմ Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ժամանակակից տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության՝ զբոսաշրջության ոլորտում կիրառման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների համապատասխան քաղաքականությունների և ռազմավարությունների զարգացման ուղղություններն ու փորձը։
 
Կարևորել եմ տեխնոլոգիական լուծումների դերը զբոսաշրջային ծառայությունների անհատականացման, այցելուների փորձառության բարելավման, զբոսաշրջային հոսքերի արդյունավետ կառավարման և ոլորտի ընդհանուր արդյունավետության բարձրացման գործում։ Անդրադարձել ենք նաև զբոսաշրջության թվայնացման գործընթացում առկա մարտահրավերներին։
 
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ միջազգային տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպման Հայաստանի փորձը։ Մասնավորապես, անդրադարձել ենք «Seaside Startup Summit Armenia»-ի փորձին, որին այս տարի Չեռնոգորիան մասնակցել է բարձր մակարդակով։
 
Կարևորել ենք նման միջոցառումների նշանակությունը տեխնոլոգիական և զբոսաշրջային ոլորտների միջև համագործակցության խթանման, նորարարական գաղափարների փոխանակման և միջազգային կապերի ընդլայնման գործում։
 
Քննարկել ենք նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները»:
 
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 

 

 

Նոյյան տապան   |   Մեկնաբանում է Վահե Գասպարյանը
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 16 անգամ
📻 Ռադիո