ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկել

24-09-2026 18:25 Հայաստան Կրթություն
Տառաչափ՝
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր: 
 
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպմանը և արտասահմանում գործող կրթամշակութային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին: Քննարկվել են նաև դպրոցներում ներառական կրթության ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
 
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան   |   Կրթություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 21 անգամ
📻 Ռադիո