Խաչատրյան տրիոյի համերգային շրջագայությունը ՌԴ շարունակվում է

29-09-2026 15:30 Ռուսաստան Մշակույթ
Տառաչափ՝
Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:
 
 Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր: Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: 
 
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ռուս կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին: 
 
 Ցուցահանդեսը կազմակերպվել է տուն-թանգարանի նախաձեռնությամբ և հիմնված է վերջինիս արխիվային նյութերի հիման վրա: Այն կցուցադրվի Սամարայի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում:
 
 
Նոյյան տապան   |   Մշակույթ
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 32 անգամ
📻 Ռադիո