Էնքան ուժեղ է, որ ախռանիկներին բերել է ԱԺ, գրանցել որպես օգնական, որ հարկ եղած դեպքում հարձակվեն. Չախոյան

07-10-2026 12:21 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 00:43
Էնքան ուժեղ է, որ ախռանիկներին բերել է ԱԺ, գրանցել որպես օգնական, որ հարկ եղած դեպքում հարձակվեն. Չախոյան
 
Հայկական ժամանակ. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին, երբ Ազգային ժողովի միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։
 
«Ուժեղ ենք, ուժեղ ենք... Կալուգացի Սամոյի եղբոր որդին էնքան ուժեղ է, որ ախռանիկներին բերել է ԱԺ, գրանցել որպես պատգամավորի օգնական, որ հարկ եղած դեպքում հարձակվեն պատգամավորների վրա, ինչպես երեկ էին փորձում խուլիգանավարի ներխուժել»,- ասել է Չախոյանը՝ կցելով կադրեր:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 36 անգամ
📻 Ռադիո