Կառավարության առաջարկած 2027թ. պետբյուջեն հակասում է կառավարության գիտության ռազմավարությանը

07-10-2026 14:45 Հայաստան Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:02
Կառավարության առաջարկած 2027թ. պետբյուջեն հակասում է կառավարության գիտության ռազմավարությանը
 
Կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագիրը 2027թ. համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչդեռ 2027թ. պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026թ. ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։
 
Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։
 
«Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027թ. պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները։
 
«Գիտուժ» նախաձեռնություն
 
 
 
Նոյյան տապան   |   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 13 անգամ
📻 Ռադիո