Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

07-10-2026 15:21 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 00:30
Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակության անդամներն Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
 
Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 8 անգամ
📻 Ռադիո