Հայաստան–Վրաստան համագործակցություն՝ անդրսահմանային հրդեհների կառավարման և վաղ ազդարարման ոլորտում

07-10-2026 15:56 Վրաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 02:07
Հայաստան–Վրաստան համագործակցություն՝ անդրսահմանային հրդեհների կառավարման և վաղ ազդարարման ոլորտում
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի անդրսահմանային հրդեհների կառավարման, կլիմայական դիմակայունության և վաղ ազդարարման հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը:
 
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի (OCEEA) նախաձեռնությամբ՝ «Հարավ-Արևելյան Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության ռիսկերի արձագանքման հզորացում» արտաբյուջետային տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
 
Հանդիպման առանցքային նպատակն էր երկու երկրների միջև համատեղ աշխատանքային խմբի պաշտոնական գործարկումը, դրա գործունեության ձևաչափի, կազմի և առաջնահերթությունների համաձայնեցումը, ինչպես նաև անտառային հրդեհների կանխարգելման ու կլիմայական դիմակայունության բարձրացման հետագա քայլերի նախանշումը:
 
Աշխատանքային քննարկումների առանցքում եղել են սահմանամերձ հատվածներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրդեհների կանխարգելման և արձագանքման մեխանիզմների, ինչպես նաև հետագա համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման հարցերը:
 
ԵԱՀԿ-ի փորձագիտական դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է լանդշաֆտային ու անտառային հրդեհների հավանականությունը, իսկ սահմանամերձ գոտիներում հրդեհների կառավարումը պահանջում է անդրսահմանային սերտ կոորդինացիա և վաղ ազդարարման միասնական համակարգեր:
 
Էդուարդ Կարապետյանը գործընկերներին է ներկայացրել Ծառայության կողմից անտառապահպանության և հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ոլորտը կարգավորող իրավական հիմքերը:
 
Էկոպարեկային ծառայության կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները.
 
Սահմանային տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանցման համար հստակ հաղորդակցման ուղիների սահմանում
 
Հայաստանի և Վրաստանի հրդեհաշիջման ու վաղ ազդարարման ոլորտի կարգավորումների, տեխնիկական միջոցների և հնարավորությունների փոխադարձ ուսումնասիրություն
 
Սահմանամերձ գոտիներում կազմակերպվող համատեղ վարժանքներին փոխադարձ մասնակցության ապահովում:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 15 անգամ
📻 Ռադիո