Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ ալ Սուլայթիին
07-10-2026 16:05 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 00:43
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ ալ Սուլայթիին։
«Քննարկել ենք երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։
Կարևորել եմ երկկողմ օդային կապերի ընդլայնումը։
Քննարկել ենք նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Անդրադարձել ենք նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին»