Հայ մարզիչների բողոքարկումից հետո իսպանացի մրցավարը որակազրկվել է․ բռնցքամարտի պատանեկան ԵԱ
07-10-2026 17:18 Սպորտ
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 00:42
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 հաղթանակ են տարել:
Իրենց մենամարտերը հաղթել են 50 կգ Հակոբ Շարբաթյանը, 60 կգ Էդուարդ Քարամյանը և 66 Ռոմիկ Հարությունյանը։ Հաղթանակին մոտ էին նաև Լևոն Չիլինգարյանն ու Տիգրան Բաղդասարյանը, սակայն երկու դեպքում էլ իսպանացի մրցավարի սխալ որոշումների պատճառով հայ մարզիկները դուրս են մնացել պայքարից, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքալանի մարզչական կազմը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել են իսպանացի մրցավարի որոշումները, ինչից հետո նա որակազրկվել է։