Փաշինյանը, Պուտինը, Ալիևը Թուրքմենստան են մեկնում

07-10-2026 17:42 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:10
Փաշինյանը, Պուտինը, Ալիևը Թուրքմենստան են մեկնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, «Ազատությանը» հայտնել են կառավարության լրատվականից:
 
Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, սակայն Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ դրա շրջանակներում Պուտին - Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:
 
Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Պուտինը վերջին անգամ հանդիպել են Բիշքեկում՝ սեպտեմբերի 1-ին, պայմանավորվել առաջիկայում ևս մեկ հանդիպում անցկացնել Մոսկվայում, սակայն դրա ժամկետը դեռ համաձայնեցված չէ:
 
ԱՊՀ գագաթնաժողովն անցկացվելու է Թուրքմենաստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում: Անդամ պետությունների ղեկավարները, ըստ Կրեմլի, ամփոփելու են կազմակերպության 35 տարվա փոխգործակցության արդունքները և կարծիքներ են փոխանակելու միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։
 
Կրեմի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում Պուտինը մասնակցելու է նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին, որի ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները կքննարկեն բնապահպանության ոլորտում համագործակցության հարցերը:
 
Առայժմ պարզ չէ՝ արդյոք Թուրքմենստանում Փաշինյան-Ալիև առանձին հանդիպում կամ շփում կլինի:
 
 
Միացիր մեզ Տելե
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 45 անգամ
📻 Ռադիո