«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում
07-10-2026 17:53 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 00:40
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրազեկում են, որ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում:
«Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,
Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվեն։
Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում»: