ՌԴ-ն կարևոր որոշում է կայացրել Հայկական ատոմակայանի վերաբերյալ

07-10-2026 19:37 Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:27
ՌԴ-ն կարևոր որոշում է կայացրել Հայկական ատոմակայանի վերաբերյալ
auroranews.am «Ռոսատոմ»-ը և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականը: Այս մասին ասված է ռուսական պետական կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
 
Նշվում է, որ Երևանում տեղի է ունեցել Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ Հայաստանի, «Ռոսատոմ»-ի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 
 
Մասնակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագծի իրականացումը, ինչպես նաև 2024–2026 թվականներին ռուս և հայ մասնագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքները։
 
Նախագծի շրջանակում ուսումնասիրվել են 15 հազար 890 քառ. մ ընդհանուր մակերեսով շենքերն ու կառույցները։ Բացի դրանից, մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։
 
Նիստի արդյունքներով կողմերը համաձայնեցրել են 2027–2030 թվականների միջոցառումների իրականացման ծրագիրը։
 
Ինչպես հայտնել է «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը՝ 2027 թվականին նախատեսված է Հայկական ԱԷԿ-ի հիմնական համակարգերի կատարելագործման աշխատանքների համալիր։ Այդ միջոցառումները պետք է ապահովեն կայանի հետագա արդյունավետ շահագործումը մինչև 2036 թվականը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 58 անգամ
📻 Ռադիո