Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային` երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և գրեթե 500 անօդաչու: Կիևում զոհերի թիվը հասել է 20-ի: 85 մարդ վիրավորվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:Հաղորդվում է, որ ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք:Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել:
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումից 7-ամյա աղջիկ է զոհվել, 4 մարդ վիրավորվել է: Խարկովում կա 1 զոհ: Եվս 3 մարդ վիրավորվել է Սումիում:Ռուսական հարձակումից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում՝ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները:
Գերատեսչությունը հարվածները որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների:Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել:
ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է բելառուս ժողովրդին
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
«Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ