Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

03-08-2026 13:11 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մելանյա Հարությունյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումը:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- ասվում է որոշման տեքստում:
 
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը մինչ այս զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը, հիշեցնենք, աշխատանքը շարունակելու է ԱԺ-ում որպես պատգամավոր:
 
Մելանյա Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է եղել։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 48 անգամ