Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
03-08-2026 17:44 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարար»,- նշված է հրամանագրում: