Կոտայքում վերականգնվել է 52 մլն 798 հզր դրամ, դատարան է հանձնվել 44 քրեական վարույթ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կոտայքում վերականգնվել է 52 մլն 798 հզր դրամ, դատարան է հանձնվել 44 քրեական վարույթ

03-08-2026 16:17 Հայաստան Իրավունք
Կոտայքում վերականգնվել է 52 մլն 798 հզր դրամ, դատարան է հանձնվել 44 քրեական վարույթ
Կոտայքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 798 հազար դրամ:
 
Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 49 միլիոն դրամ:
 
Կոտայքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 31 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 13 քրեական վարույթ:
 
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 27 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 մեղադրական դատավճիռ:
Նոյյան տապան   |   Իրավունք

Կարդացել են 64 անգամ