ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար

01-10-2026 11:28 Հայաստան Հայտարարություններ
Տառաչափ՝
ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար
                    
ՌեԱ փառատոնը՝  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի բաց կանչը։
 
Եթե դուք պրոդյուսեր, սցենարիստ կամ վիզուալ արվեստագետ եք, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։   
Լաբորատորիայի մասնակիցների կազմում նախատեսվում է 5֊7 պրոդյուսեր, 5֊7 սցենարիստ և 15 վիզուալ արվեստագետ։
Վիզուալ արվեստագետների խմբում կարող են ընդգրկվել Concept Artist, Character Designer և այլ թվային արվեստագետներ։
 
Պրոդյուսերների թվում կարող են լինել անիմացիոն արտադրության, նախագծերի զարգացման կամ հարակից ոլորտներում գործող մասնագետներ։ Սցենարիստները պետք է զբաղվելիս լինեն կամ ունենան հետաքրքրություն զբաղվելու անիմացիոն նախագծերի կամ պատմությունների մշակմամբ։
   
Հիբրիդային մասնագիտական լաբորատորիան կանցկավի 4 շաբաթ, որից 3 շաբաթ՝ առցանց | 1 շաբաթ՝ Երևանում։ 
 
Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները դեպի ավելի բարձր, միջազգային մակարդակ։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։
 
Նախատեսվում են վեց մասնագիտական ուղղություններով դասընթացներ՝ 
 
1.Անիմացիոն արտադրություն և պրոդյուսինգ - Անրի Մագալոն, Ֆրանսիա
2.Անիմացիոն սցենարագրություն ևպատմության զարգացում - Ստեֆան Կազանջյան, Ֆրանսիա
3.Concept Art - Արմին Թաղդիսիրադ, Իտալիա
4. Character Design - Զավեն Նաջար, Ֆրանսիա
5. Տեսողական արվեստների ոլորտում տեխնիկական գրագիտություն - Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեզ
6. Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, հնչյունային դիզայներ և կրթական ծրագրերի համադրող - Անդրիեշ Գանդրաբուր 
 
Ծրագրի միջազգային մասնագետ֊մենթորների հետ աշխատանքը իրականացվելու է բացառապես անգլերենով։ Տարիքային սահմանափակում չկա։ Համապատասխան մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն ընտրությունը հիմնված է առաջին հերթին մասնագիտական փորձի, աշխատանքի որակի, ներուժի և ծրագրին համապատասխանության վրա։
 
Ծրագրի ամբողջական նկարագրությանը, մասնակցության պայմաններին և անհրաժեշտ նյութերի ցանկին ծանոթանալու համար կարող եք դիտել բաց կանչի ամբողջական փաստաթուղթը ։ https://shorturl.at/J4lRW
 
Դիմումների վերջնաժամկետ՝ 
01.10.2026, 23:59
 
Հարցերի դեպքում՝ +374 98992279 , [email protected]
Գրանցվե’ք այս հղումով
 
Հիշեցնենք, որ  ReA Academy Lab-ի աջակիցներ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ ReA Academy Lab-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական ներուժն ու փորձը Հայաստանի մասնագետներին փոխանցելու և փոխգործակցությունը խթանելու նպատակով։ ՌեԱ Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ-ն, իսկ գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
 
 
Նոյյան տապան   |   Հայտարարություններ
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 19 անգամ
📻 Ռադիո