ՆՅՈՒ ԵՈՐՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միլիարդատերերի թիւն աշխարհում, ըստ 2007 թուականի արդիւնքների, հասել է ռեկորդային մակարդակի: Այժմ 1 միլիարդ դոլարը գերազանցող կարողութիւն ունեն մոլորակի 1125 բնակիչներ:
ՆԱՅՐՈԲԻ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քենիայի արեւմտյան մասի գիւղերից մէկի վրայ յարձակման հետեւանքով զոհուել է առնուազն 13 մարդ, այդ թւում` հղի կին եւ երեքամյա երեխայ: Այս
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եօթ մարդ է զոհուել երկուշաբթի Նեպալի լեռներում ՄԱԿ-ի առաքելութեան ուղղաթիռի աղէտի հետեւանքով: Այս մասին յայտնել են տեղի ոստիկանութեան աղբիւրները:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնի ներկայացուցիչները հաստատում են, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ ինքնաթիռները Սոմալիում օդային յարձակում են իրականացրել ահաբեկիչների դէմ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել
ԼՈՆԴՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դուստրը, ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Վիկտոր Պինչուկի կինը` Ելենա Պինչուկը, Լոնդոնում գնել է ամենաթանկ առանձնատունը,
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայի նախընտրական շտաբում յայտնաբերուել է «կոմունիստական» դրօշ, ինչպէս նաեւ Ֆիդել Կաստրոյի եւ Էրնեստո Չե Գեւարայի դիմանկարները:
ԲԱՂԴԱԴ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում այսօր երկու պայթիւն է որոտացել, որոնց հետեւանքով զոհուել է 23 եւ վիրաւորուել մօտ 50 մարդ: Առաջին
ԳԱԶԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական զորքերը, որ չորեքշաբթի ներխուժել էին Գազայի հատուածի հիւսիսային մասը` Ջաբալիա քաղաքից արեւելք, երկուշաբթի աւարտել են ռազմական գործողութիւնը եւ հեռացել պաղեստինեան տարածքից:
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահութիւնը: Սպասւում է, որ արդէն առաջին օրերին, երբ ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄՈՍԿՈՒԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը Դմիտրի Մեդվեդեւին յայտարարել է մարտի 2-ին անցկացուած Ռուսաստանի նախագահական ընտրութիւնների յաղթող: «Դմիտրի
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգները կալանաւորների թվաքանակով աշխարհում գտնւում է առաջին տեղում: Այդ մասին է վկայում ամերիկեան ոչ կառավարական հետազոտական Պյու կենտրոնի հրապարակած զեկոյցը
ԼՈՆԴՈՆ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանացի ոստիկանները կուսումնասիրեն Ղուրանը եւ շարիթաի օրէնքները, ծայրայեղականութեան եւ ահաբեկչութեան դրսեւորումների դէմ աւելի արդիւնաւէտ պայքարելու համար, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Մոսկուայում համաներում է յայտարարւում միգրանտների համար, ովքեր լեգալ կարգավիճակ չեն ստացել, հաղորդում է «ինտերֆաքսը»: Արտասահմանցիների մեծ
ՅԱՈՒՆԴԵ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կամերունցի ցուցարարները, որոնք բողոքում են երկրի սահմանադրութեան փոփոխութիւնների դէմ, պատանդ են վերցրել 2000-ից աւելի երեխաների: Դա տեղի է ունեցել Բամենդա քաղաքում, Կամերունի հիւսիս-արեւմուտքում,
ԲԱՂԴԱԴ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի նախագահական խորհուրդը հաստատել է Սադամ Հուսեյնի ազգական եւ մերձաւոր զինակից Ալի Հասան ալ-Մաջիդի մահավճիռը, որ յայտնի է որպէս «Քիմիական Ալի»: Այս
ԳԱԶԱ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին երկու օրերին Գազայի յատուածում իսրայելական օդուժի ռմբակոծութեան հետեւանքով զոհուել է 32 մարդ: Զոհվածների թւում, բացի ՀԱՄԱՍ-Ի գրոհայիններից, կան մի քանի խաղաղ
ԽԱՐՏՈՒՄ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձինք կրակ են բացել արեւմտյան Սուդանի Դարֆուրի նահանգի գիւղերից մէկում, ինչի հետեւանքով սպանուել է մօտ 20 խաղաղ բնակիչ, հաղորդում է
ՍՈՖԻԱ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիան եւ ԱՄՆ-ը վերջնակապես համաձայնեցրել են երկրի տարածքում ամերիկեան ռազմական բազաների տեղակայման հարցերը: Այդ առնչութեամբ ստորագրուել է 11 համաձայնագիր:
ԼԻՈՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիոնի կենտրոնում կենցաղային գազի պայթիւնի հետեւանքով զոհուել է մէկ եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 26 մարդ, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կարծիքով, աշխարհի համար Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, նա յայտարարել է Սպիտակ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը յաջորդ շաբաթուայ սկզբին այցով կժամանի Մերձաւոր Արեւելք, որպէսզի նպաստի Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարութեան միջեւ բանակցութիւնների անցկացմանը, ինչը վերջին
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը համարում է, որ ծովային խարսխման բալիստիկ հրթիռների Հնդկաստանի իրականացրած փորձարկումները տանում են տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի: Կարաչիում ռազմական
ԿԻԵՎ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի վարչապետ Իւլեա Տիմոշենկոն հիւանդութեան սրման պատճառով հոսպիտալացվել է: Այս մասին յայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը: Կանխավ Տիմոշենկոյի մօտ գրիպ
ՊՐԻՇՏԻՆԱ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիան Կոսովոյում դեսպանատուն բացած առաջին պետութիւնն է դարձել, հաղորդում են Պրիշտինայի լրատուական գործակալութիւնները: Նրանց տուեալներով, մօտ ժամանակները սպասւում է նաեւ գերմանական առաջին
ԳԱԶԱ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրուարի 27-ի երեկոյեան ռմբակոծութեան են ենթարկել ՀԱՄԱՍ շարժման ներքին գործերի նախարարութեան շէնքը Գազա քաղաքում: Ռմբակոծութեան հետեւանքով տուժել է մօտ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանդալների հարձակմանն է ենթարկուել Լոնգվյու քաղաքում (Տեխասի նահանգ) ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի հաւակնորդ դեմեկրատ սենատոր Բարաք Օբամայի նախընտրական շտաբը: Ռասիստական բովանդակութեամբ գրութիւններ են
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր 250 հզ. երեխայ է ծառայութիւնն անցկացնում աշխարհի 20 երկրների զինուած հակամարտութեան գօտիներում: Ինչպէս յայտնում է «Human Rights Watch» իրաւապաշտպան կազմակերպութիւնը, այս
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը պատրաստ կլինի Բելոռուսիայի հետ երկկողմ յարաբերութիւնների բարելաւման նպատակով երկխօսութիւն սկսելու, Մինսկի իշխանութիւնների կողմից ընդդիմութեան առաջնորդներից Ալեքսանդր Կոզուլինի կալանքից վաղաժամկէտ ազատ արձակման դէպքում,
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները` սենատորներ Հիլարի Քլինթոնը եւ Բարաք Օբաման, նախընտրական հեռուստատեսային բանավէճի ժամանակ յայտարարել են, որ ՌԴ նախագահի պաշտօնից հեռանալուց
ՌԱՄԱԼԼԱՀ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը դաշինք է կնքել ՀԱՄԱՍ պաղեստինեան արմատական շարժման հետ եւ արդէն թափանցել Գազայի հատուած: Այս մասին յայտարարել է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը ընթացիկ ֆինանսական տարում կմեծացնի մարդասիրական օգնութեան չափը, որ տրամադրւում է հարկադրաբար տեղահանվածներին Իրաքում: Գումարի չափը կհասցուի 197 մլն դոլարի:
ՔԱԲՈՒԼ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի զօրքերի երկու զինծառայող զոհուել է եւ մէկը վիրաւորուել աֆղանական Պակտիկա արեւելյան նահանգում: Այս մասին Քաբուլում յայտնել է ՆԱՏՕ-ական հրամանատարութեան ներկայացուցիչը:
ՄՈՍԿՈՒԱ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Գազպրոմը» մտադիր է ընթացիկ տարուայ մարտի 3-ից 25%-ով կրճատել գազի մատակարարումները ուկրաինական սպառողների համար, եթէ Ուկրաինան չվճարի գազի դիմաց պարտքերը: Այս մասին
ԹԵԼ ԱՒԻՒ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի խորհրդարանը օրէնք է ընդունել նացիզմի կամ ռասիստական բնոյթի ցանկացած այլ գաղափարախօսութեան քարօզչութեան համար քրէական պատասխանատւութեան մասին: Այս մասին հաղորդում է
ՎԱՐՇԱՒԱ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի կառավարութիւնը երեքշաբթի կայացած նիստում ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Լեհաստանը դարձաւ Լեհաստանի անկախութիւնը
ԼԻՄԱ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուում յայտնաբերուել է մօտաւորապէես 5,5 հազար տարի առաջ կառուցոուած պալատ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ: Պալատը
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահական ընտրութիւնները դարձեալ յետաձգվել են, այս անգամ մինչեւ մարտի 11-ը: Լիբանանի խորհրդարանի խօսնակը երկուշաբթի յայտարարել է,
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոն արդէն երբեք չի լինի Սերբիայի մաս: Այս պնդմամբ է հանդէս եկել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմ Քեյսին:
ԲՐԻՒՍԷԼ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիան ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է Բելգիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
ԿԱՀԻՐԷ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում վախճանուել է աւելի քան 137 տարի ապրած կին: Այս մասին յայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Գինեսի ռեկորդների գիրքը այդպէս էլ չիմացաւ
ՆԻԿՈՍԻԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում յաղթանակ է տարել Կիպրոսի աշխատաւոր ժողովրդի կոմունիստական առաջադիմական կուսակցութեան թեկնածու Դիմիտրիս Խրիստոֆիասը:
ՀԱՎԱՆԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 76-ամեայ Ռաուլ Կաստրոն հնգամեայ ժամկէտով ընտրուել է Կուբայի Պետական խորհրդի նախագահ, որը երկրի Սահմանադրութեամբ հաւասարւում է պետութեան ղեկավարի պաշտօնին: Նա փոխարինել է
ՍԱՄԱՐԱ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տոլյատիում սեփական տան մուտքի մօտ սպանուել է «ավոտվազ» ԲԲԸ տնօրինության գնումների վարչութեան պետ 36-ամեայ Վեաչեսլաւ Շիրշովը, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
ԲԵԼԳՐԱԴ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի երեկոյեան Բելգրադում մօտ 300 սերբ ցուցարարներ հաւաքուել են ԱՄՆ-ի դեսպանատան մօտ եւ սկսել ներխուժել շէնք: Այնտեղ ժամանած ոստիկանութեան կարգախմբերը փորձել են
ՄՈՍԿՈՒԱ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կրկին կոչ է արել վերսկսել բանակցութիւնները Կոսովոյի կարգավիճակի առնչութեամբ, որի խորհրդարանը փետրուարի 17-ին միակողմանի կարգով յայտարարել է
ԲԵԼԳՐԱԴ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի հարիւր սերբ ցուցարարներ, որոնք դէմ են անկախութեան հռչակմանը Պրիշտինայի կողմից, այսօր գրոհել են ոստիկանական բլոկպոստը Կոսովոյի հետ Սերբիայի վարչական սահմանին
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը անկախ Կոսովոյի զարգացման համար կյատկացնի 325 միլիոն դոլար, յայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Ռոզմարի Դի Կարլոն, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
ԼՕԶԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սինգապուրը դարձաւ 2010 թուականի պատանեկան առաջին ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը` Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) անդամների եզրափակիչ քուէարկութեան ժամանակ յաղթելով Մոսկուային: Այս մասին
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի անկախութեան հռչակումը չի կարող նախադէպ ծառայել պաղեստինա-իսրայելեան հակամարտութեան կարգաւորման ժամանակ, յայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Շոն Մակքորմակը:
ՀՌՈՄ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիան եւ Էստոնիան հինգշաբթի յայտարարել են Կոսովոյի անկախութեան ճանաչման մասին: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, Էստոնիայի կառավարութիւնը
ԲԱՂԴԱԴ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի գիտութեան եւ տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Սամիր ալ-Ատտարը եւ իր երկու թիկնապահները վիրաւորուել են գրոհայինների յարձակման հետեւանքով:
ՄՈՍԿՈՒԱ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինքնասպանութիւն է գործել ՌԴ պաշտպանութեան նախարարութեան բնակ-շահագործման վարչութեան պետ գեներալ-գնդապետ Վիկտոր Վլասովը: Ինչպէս տեղեկացրել են ուժային կառոյցների աղբիւրները, նախնական տուեալներով, բարձրաստիճան զինվորականը գնդակահարուել
ՔԱԲՈՒԼ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Աֆղանստանի արտակարգ իրավիճակների դէմ պայքարի վարչութեան պետ Աբդուլա Մատին Ադրակի, Աֆղանստանում ցրտերի զոհ է դարձել աւելի քան 1100 մարդ:
ՌԻԳԱ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատւիան չորեքշաբթի ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Համապատասխան յայտարարութիւնը հրապարակել է Լատվիայի
ԼՈՆԴՈՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան Կոսովոյում բրիտանական առաքելութեան նախկին ղեկավար Դեյվիդ Բլանտին նշանակել է իր առաջին դեսպան անկախութիւն հռչակած սերբական երկրամասում, ասւում է Միաւորուած Թագաւորութեան
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան Parade հանդէսը շարունակել է 2003 թուականին սկսուած աւանդոյթը եւ հրապարակել աշխարհի ամենավատ դիկտատորների ցանկը: Իր հակառեյտինգը հանդէսը կազմում է ըստ իրաւապաշտպանական
ԲՐԻՒՍԷԼ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայ չորս տարում Եւրամիութիւնը մտադիր է Կոսովոյին աջակցելու համար յատկացնել 1 մլրդ եւրօ, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
ԲԵՌԼԻՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի կառավարութիւնը չորեքշաբթի որոշում է ընդունել Կոսովոյի անկախութեան ճանաչման վերաբերեալ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային իրաւապաշտպանական Human Rights Watch (HRW) կազմակերպութեան գործադիր տնօրէն Քենեթ Ռոթին մերժել են Ռուսաստանի մուտքի այցագիր տրամադրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութիւնը, «շարունակելով առաջնորդուել կոսովեան խնդրի լուծման միակողմանի սցենարով, գործում է ի վնաս կայունութեան Բալկաններում եւ Եվրոպայում, խրախուսում անջատողականութիւնը աշխարհում»: Այս մասին, ինչպէս հաղորդում
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավար Ֆիլիպ Դուստ-Բլազիին նշանակել է յատուկ խորհրդական ՄԱԿ-ի աղքատութեան դէմ ուղղուած ծրագրերի
ԲԱՂԴԱԴ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում ֆուգասի վրայ պայթել է ամերիկեան զինուորական աւտոմեքենան, որի հետեւանքով զոհուել է երեք զինվոր: Այս մասին, ինչպէս հաղորդում է Reuters-ը, ասւում
ԲԱՂԴԱԴ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տասնհինգ մարդ զոհուել է, 27-ը վիրաւորուել այսօր Բաղդադում ականապատուած աւտոմեքենայի պայթիւնի հետեւանքով: Ըստ ոստիկանութեան տուեալների, պայթուցիկով լցուած բեռնատարը հօդս է ցնդել մայրաքաղաքի
ՊՐԻՇՏԻՆԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերի գերագոյն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ժամանել է Պրիշտինա Կոսովոյի ղեկավարութեան հետ բանակցութիւնների: Բրիւսէլից
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը առայժմ մտադիր չէ ճանաչել Կոսովոյի անկախութիւնը, Մոսկուայում մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Իսրայելի կառավարութեան նախարար Ռուհամա Ավրաամ Բալիլան, հաղորդում է «Նովոստի»
ԲԵԼԳՐԱԴ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Երեմիչը շտապ կարգով հրահանգել է յետ կանչել դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախութիւնը, հաղորդել է
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում 67 տարեկան հասակում վախճանուել է աշխարհահռչակ ռուս պարուհի Նատալյա Բեսսմերտնովան: Այս մասին տեղեկացրել են Մեծ թատրոնի մամլոյ ծառայութիւնում, որին նա նուիրել
ԿԱՆԲԵՐԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիան երեքշաբթի պաշտօնապէս ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը, հաղորդում է Reuters գործակալութիւնը: «Աուստրալիան հարգում է Կոսովոյի ժողովրդի որոշումը»,- երեքշաբթի
ՏԻՐԱՍՊՈԼ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մերձդնեստրի ԱԳՆ-ն երեքշաբթի տարածել է յայտարարութիւն, որով պահանջում է Կոսովոյի նման հանրապետութեան շուտափոյթ միջազգային ճանաչում: «Կոսովոյի անկախութեան
ՀԱՎԱՆԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիդել Կաստրոն հրաժարուել է պետութեան եւ կառավարութեան ղեկավարի` Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտօնից: Այդ մասին նա յայտնել է հայրենակիցներին ուղղուած դիմումում, որ
ԲՐԻՒՍԷԼ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան վճռել է ճանաչել Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, Բրիւսէլում յայտարարել է Միացեալ Թագաւորութեան ԱԳՆ ղեկավար Դեյվիդ
ՄՈՍԿՈՒԱ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի խորհրդարանը պալատների համատեղ յայտարարութեամբ դատապարտել է Կոսովոյի անկախութեան հռչակումը որպէս միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկի` պետութիւնների տարածքային ամբողջականութեան անսասանութեան խախտում: Այս մասին,
ԲՐԻՒՍԷԼ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութեան անդամ վեց երկրներ` Կիպրոսը, Իսպանիան, Յունաստանը, Սլովակիան, Ռումինիան եւ Բուլղարիան, յայտարարել են, որ պատրաստ չեն մօտակայ ժամանակները ճանաչել Կոսովոյի անկախութիւնը: Այս
ՔԱԲՈՒԼ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանը ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, յայտնել է Աֆղանստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սուլթան Ահմադ Բախինը:
ԲԵԼԳՐԱԴ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տուեալներով, Բելգրադում ոստիկանութեան եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներում, որ բռնկել են կոսովեան իշխանութիւնների կողմից անկախութիւն հռչակելուց յետոյ, 47 մարդ է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը յայտարարել է Վաշինգտոնի կողմից Կոսովոյի անկախութեան ճանաչման մասին: Ըստ Սպիտակ տան ղեկավարի, որն այցով գտնւում է Տանզանիայում, «Կոսովոյի
ՔԱԲՈՒԼ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հարաւում պայթիւնի հետեւանքով, որ իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այսօր առնուազն 35 մարդ է զոհուել: Ոստիկանական աղբիւրների համաձայն, ահաբեկչութեան զոհ են դարձել
ՊՐԻՇՏԻՆԱ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի անկախութեան հակառակորդները ձեռքի նռնակներ են նետել ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի գրասենեակների վրայ երկրամասի հիւսիսում գտնուող Միտրովիցա քաղաքում, որի բնակչութեան մեծ մասը կոսովեան
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի մի խումբ անդամներ նախագահ Ջորջ Բուշին նամակ են յղել` կոչ անելով անյապաղ վերանայել Կոսովոյի առնչութեամբ վաշինգտոնեան վարչակազմի դիրքորոշումը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուշի վարչակազմը համարում է, որ Կոսովոյի իշխանութիւնները հավատարմութիւն դրսեւորեցին երկրամասի փոքրամասնությունների իրաւունքների ապահովման գործին, եւ ողջունում է դա, ասւում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախկին վարչապետ, պակիստանյան ընդդիմութեան առաջնորդ Բենազիր Բհուտտոյի սպանութեան համար, ըստ Բաիտուլլա Մեհսուդի (Հարաւային Վազիրիստանի նահանգի թալիբամետ ուժերի գերագոյն հրամանատար), ծախսուել է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատ-սենատոր Բարաք Օբաման յայտարարել է, որ Կոսովոյի անկախութիւնը եզակի դէպք է եւ չպէտք է նախադէպ դառնայ աշխարհի միւս կէտերի
ԱԼԺԻՐ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆրիկայում հիմնուել է աշխարհամասի երկրների էներգետիկական միաւորում` Աֆրիկեան էներգետիկական յանձնաժողովը (ԱԷՀ): Նրա կազմաւորման մասին որոշումն ընդունուել է Ալժիրում Աֆրիկեան միութեան (ԱՄ) էներգետիկայի նախարարների
ՊՐԻՇՏԻՆԱ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի խորհրդարանը կիրակի ընդունել է հռչակագիր Սերբիայից երկրամասի անկախութեան մասին: Հռչակագրի ընդունման օգտին քուէարկել են խորհրդարանի 109 պատգամաւորներ:
ԼՈՆԴՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիացիները, իտալացիները, իսպանացիները եւ գերմանացիները ԱՄՆ-ի նախագահի ընտրութիւններում կքվեարկեին սենատոր Բարաք Օբամայի օգտին, սակայն բրիտանացիները կնախընտրեին Հիլարի Քլինթոնին տեսնել ամերիկեան պետութեան ղեկավարի պաշտօնում:
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում սկսուել է խորհրդարանական ընտրութիւնների քվեարկությունը: Տեղական ժամանակով 08:00-ին բացուել են 64 հազարից աւելի ընտրական տեղամասեր: Պակիստանում
ԳԱԶԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում յարձակում է կատարուել YMCA քրիստոնեական ընկերակցութեան տեղի կենտրոնակայանի վրայ: 14 զինուած գրոհայիններ թափանցել են կենտրոնակայանի տարածք եւ պայթեցրել այնտեղ տեղավորված
ՊՐԻՇՏԻՆԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պրիշտինայում մամլոյ ասուլիսի ժամանակ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին յայտարարել է, որ Կոսովոյի խորհրդարանը Սերբիայից երկրամասի անկախութիւնը կը հռչակի կիրակի, փետրուարի 17-ին, տեղական
ԹԵԼ ԱՒԻՒ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղ երկխօսութեան: Այս մասին հրեական պետութեան նախագահ Շիմոն Պերեսին յայտնել է Բրազիլիայի
ՊՐԻՇՏԻՆԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին ուրբաթ մամլոյ ասուլիսի ժամանակ մտադիր է յայտարարել երկրամասի անկախութեան հռչակման օրը, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին Հիւսիսային Իլինոյսի համալսարանում հրաձգութեան հետեւանքով զոհուել է վեց մարդ, ներառեալ յարձակւողը, որ անձնասպան է եղել: 16 ուսանող վիրաւորուել է: Այս
ՊՐԻՇՏԻՆԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուժեղ պայթիւն է որոտացել հինգշաբթի երեկոյեան Կոսովոյի հիւսիսում` Միտրովիցա քաղաքում: Նշւում է, որ պայթյունը որոտացել է այն
ԲԵՅՐՈՒԹ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հզբոլլահը» պատրաստ է բացայայտ պատերազմի Իսրայելի հետ: Այս մասին «Հզբոլլահ» արմատական շիա խմբաւորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան յայտարարել է խմբաւորման առաջնորդներից Իմադ
ՄՈՍԿՈՒԱ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի Հարաւային օկրուգում անյայտ անձինք յարձակուել են «նովայա գազետա»-ի ֆոտոթղթակից Սերգեյ Կուզնեցովի վրայ: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը»,
ՊԵԿԻՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի իշխանութիւնները արգելում են սարսափի ֆիլմերի ժանրին առնչուող աուդիո եւ վիդեոարտադրանքի վաճառքը: Ինչպէս ասւում է ՉԺՀ մամուլի
ՄՈՍԿՈՒԱ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ Ռուսաստանը հրթիռները Ուկրաինայի վրայ վերաուղղի, եթէ այնտեղ ապագայում յայտնուեն ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ, հաղորդում է «Նովոստի»
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կարգադրել է խստացնել Սիրիայի դէմ ուղղուած պատժամիջոցները: Խօսքը, մասնաւորաբար, վերաբերում է ԱՄՆ-ում սիրիացի պաշտօնական անձանց ավուարների
ՍԱՐԱՏՈՎ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սարատովում չորեքշաբթի Մոսկուայի ժամանակով մօտ 21:00-ին իր տան մուտքից 10 մետր հեռաւորութեան վրայ սպանուել է մարզային դատախազ Եվգենի Գրիգորեւը, հաղորդում են ռուսական
ՄՈՍԿՈՒԱ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան հանրաքուէ կանցկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Մոսկուայում ուկրաինական համայնքի հետ
ՄՈՍԿՈՒԱ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան միառժամանակ անց հանրաքուէ կանցկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Մոսկուայում ուկրաինական
ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մալայզիայի վարչապետ Աբդուլլա Ահմադ Բադավին ցրել է երկրի խորհրդարանը եւ կոչ արել անցկացնել վաղաժամկէտ համընդհանուր ընտրութիւններ: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 12-ին Սպիտակ տունը մերժել է տիեզերքում զէնքի տեղաբաշխումը կանխարգելելու մասին պայմանագրի ստորագրման ռուսական առաջարկութիւնը, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը:
ԴԱՄԱՍԿՈՍ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դամասկոսում աւտոմեքենայի պայթիւնի հետեւանքով սպանուել է «Հզբոլլահի» զինուորական հրամանատարութեան բարձրաստիճան ղեկավարներից Իմադ Մուգնիան: Այս մասին հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` վկայակոչելով լիբանանեան աղբիւրներ:
ԲԵԼԳՐԱԴ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի անվտանգութեան խորհուրդը երեքշաբթի հաստատել է երկրի տարբեր նախարարութիւնների եւ գերատեսչութիւնների գործողութիւնների գաղտնի ծրագիրը Կոսովոյի իշխանութիւնների կողմից երկրամասի անկախութեան միակողմանի հռչակման դէպքի համար,
ՍԻԴՆԵՅ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը ներողամտություն է հայցել երկրի բնիկ բնակչութիւնից «մեծագոյն աղէտների եւ վիրաւորանքների» համար, որ պատճառուել է անցած տարիների քաղաքականութեան ընթացքում:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախընտրական նախագահական մրցավազքում ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցութեան մէջ նոր առաջնորդ է յայտնուել: Դա սենատոր Բարաք Օբաման է, որը երեքշաբթի Վիրջինիայի, Մերիլենդի նահանգներում եւ
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գագաթնաժողովին: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրթիռային յարձակման մասին նախազգուշացման համակարգերի միջոցների եւ տիեզերական տարածութեան հսկման մասին ռուս-ուկրաինական համաձայնագրի չեղեալ հայտարարման մասին օրէնքը,
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինգուշեթիայում ոչնչացուել է անօրինական զինուած կազմաւորումների մասնակիցներից մէկը, այլ ոչ թէ Հիւսիսային Կովկասում «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչ, հորդանանցի Խալեդ Յուսեֆ Մուհամմադ ալ-Էլիտատը: Այս մասին,
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի կենտրոնում Ռուսաստանի ՊԱՏ-ի պետ Վիկտոր Կիրյանովի «Մերսեդես» ծառայողական աւտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը ճանապարհն անցել է չսահմանված տեղում:
ԲԵԼԳՐԱԴ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան կոսովեան ղեկավարութեանը նախազգուշացրել է ձեռնպահ մնալ միակողմանի կարգով երկրամասի անկախութիւնը հայտարարելուց, հաղորդում է «Նովոստի»-ին` վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալութեանը:
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինգուշեթիայում ոչնչացուել է Հիւսիսային Կովկասում «Ալ Ղաիդայի» ներկայացուցիչը` հորդանանցի Խալեդ Յուսեֆ Մուհամմադ ալ-Էլիտատը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է
ԲԱՂԴԱԴ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկու լրագրող է կորել այսօր Իրաքի հարաւում` Բասրա քաղաքի շրջանում: Տեղի ոստիկանութեան տեղեկատվությամբ, նրանք աշխատում էին ամերիկեան Սի Բի Էս հեռուստաալիքում:
ԲԵՌԼԻՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի կառավարութիւնը ծրագրում է մեծացնել իր զորակազմն Աֆղանստանում` հասցնելով մինչեւ 4,5 հազար զինծառայողի եւ ընդլայնել նրանց գործողութիւնների ոլորտը, հաղորդում է «Շպիգել» թերթը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկուշաբթի 80 տարեկան հասակում վախճանուել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Վզգլյադ»
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանին սահմանակից Հիւսիսային Վազիրիստանի շրջանում ահաբեկութեան հետեւանքով այսօր զոհուել է 10 եւ վիրաւորուել 13 մարդ: Ըստ իրավապահ
ԹԵԼ ԱՒԻՒ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքը բանակին հրամայել է պատրաստուել լայնամասշտաբ գործողութեան Գազայի յատուածում, երկրի հարաւային շրջանների հրթիռակոծություններին վերջ դնելու համար: Այս
ԲՐԻՒՍԷԼ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական միութիւնն այսօր վերջնականապէս լուծել է Կոսովո քաղաքացիական առաքելութիւն ուղարկելու հարցը: Սպասւում է, որ առաքելութիւնն այնտեղ կուղարկուի այն բանից յետոյ, երբ երկրամասը
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին Ռուսաստանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել իրաքեան պարտքի 93%-ի ներման մասին, որը կազմում է 12,9 միլիարդ դոլար: Փաստաթուղթը ստորագրուել է
ՑՅՈՒՐԻԽ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ցյուրիխի թանգարանից գողացել են յայտնի իմպրեսիոնիստների նկարները: Ինչպէս յայտարարել է Ցյուրիխի ոստիկանութիւնը, զինուած գողերը թանգարանից գողացել են
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի յատուկ ծառայութիւնները տվյալներ ունեն «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան եւ «Թալիբան» շարժման առաջնորդների գտնուելու վայրի մասին: Ամերիկեան հետախուզութեան
ԲԵԼԳՐԱԴ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի կառավարութիւնը «տեղեկութիւններ ունի», որ Կոսովոյի ալբանացի առաջնորդները երկրամասի անկախութիւնը կհռչակեն փետրուարի 17-ին: Այս մասին յայտնել է Կոսովոյի եւ Մետոխիայի գործերի սերբ
ԺՆԵՎ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շուեցարական Պֆեֆիկոն քաղաքում ցուցահանդէսը փակվելուց յետոյ գողացուել են Պաբլո Պիկասսոյի երկու նկարները: Նկարների արժէքը գնահատւում է մի քանի միլիոն դոլար:
ՎԻԼՆԻՒՍ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն պէտք է ապահովի անվտանգութիւնը Կոսովոյում, անկախ նրանից, թէ ինչպէս կլուծուի նրա ճակատագիրը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, Վիլնիւսում յայտարարել
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վեց մարդ է զոհուել հինգշաբթի երեկոյեան ամերիկեան Միսսուրի նահանգի Կիրկվուդ քաղաքի քաղաքային խորհրդի շէնքում փոխհրաձգության հետեւանքով: Այս մասին յայտնել են քաղաքի ոստիկանութեան
ՄԱԴՐԻԴ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԷՏԱ-ի գրոհայինները այսօր առաւօտեան Բասկերի երկրում դատարանի շէնք են պայթեցրել, տուժածներ հաղորդում է Իսպանիայի ազգային ռադիոն: Ըստ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի երեկոյեան Սավաննայի (Ջորջիայի նահանգ) արուարձանի շաքարի գործարանում տեղի ունեցած հզօր պայթիւնի հետեւանքով վիրաւորուել է մի քանի տասնեակ մարդ: Առնուազն ինը համարւում
ՄՈՍԿՈՒԱ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի հիւսիսում անյայտ անձը դանակով հարուածել է Սուրբ Միտրոֆան Վորոնեժսկու տաճարի քահանային: Հոգեւորական Անատոլի Նագորնին յարձակման է
ԹԵԼ-ԱՒԻՒ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը կրճատել է էլեկտրականության մատակարարումները Գազայի հատուած: Այս մասին, ինչպէս հաղորդում է Associated Press-ը, յայտնել է Իսրայելի պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչ Շլոմո Դրորը:
ՄՈՍԿՈՒԱ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Գազպրոմը» Ուկրաինային նախազգուշացրել է գազի մատակարարումների դադարեցման մասին, եթէ Կիեւը մինչեւ երկուշաբթի չվճարի ժամկէտանց ողջ պարտքը: «Գազպրոմը»
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլորիդայում 108 տարեկան հասակում վախճանուել է Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Հարրի Ռիչարդ Լենդիսը: Այս մասին յայտնում են ամերիկեան լրատվամիջոցները` վկայակոչելով «Associated Press» գործակալութեանը:
ԿԻԵՎ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի Գերագոյն ռադայի իրավապահ գործունէութեան օրենսդրական ապահովման հարցերի յանձնաժողովը խորհրդարանին առաջարկում է առաջին ընթերցմամբ ընդունել մահապատիժ մտցնելու մասին օրէնքը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ծրագրում են երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մինչեւ 2010 թուականի վերջը բոլոր երրորդ երկրներից դուրս բերել խորհրդային արտադրութեան բարձր հարստացուած ուրանը,
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը (ԺՀՄԻԳ) չի կարողանայ իր դիտորդներին ուղարկել Ռուսաստան նախագահական ընտրութիւններին: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ասւում
ՏՈԿԻՈ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան Հարաւային Կուրիլները համարում է իր երկրի «բնիկ հողերը» եւ մտադիր է դրանց վերաբերեալ Մոսկուայի հետ վարել համառ բանակցութիւններ,
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տորնադոների հետեւանքով ամերիկեան Արկանզասի, Թեննեսիի, Միսսիսիպիի, Քենթուքիի եւ Ալաբամայի նահանգներում զոհվածների թիւը հասել է 54-ի: Կան հարիւրաւոր վիրաւորներ:
ՔԱԲՈՒԼ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Միլիբենդը այսօր միասին անակնկալ այցով ժամանել են Քաբուլ:
ՏՈԿԻՈ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնացի հեծեալ Հիրոշի Հոկետսուն պատրաստւում է մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերին: Եթէ դա տեղի ունենայ, ապա Հոկետսուն, որը մարտին 67 տարեկան է
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում չորեքշաբթի սպանուել է Մոսկուայի շուկաների եւ տօնավաճառների գիլդիայի ղեկավար Եվգենի Չիվիլիխինը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Իրավապահ
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնը իր անձնական միջոցներից նախընտրական արշաւի համար արդէն ծախսել է մօտ 5 մլն դոլար եւ մտադիր
ԺՆԵՎ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան ստորագրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը (ԱՀԿ) միանալու արձանագրութիւնը: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով ՈՒՆԻԱՆ ուկրաինական գործակալութեանը:
ՓԱՐԻԶ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախկին կինը` Սեսիլյա Սիգաներ-Ալբենիցը, պատրաստւում է ամուսնանալ մարտին: Սեսիլյայի եւ իր սիրեցեալի` Ռիշար Ատտիասի պսակադրությունը, ամենայն հաւանականութեամբ, տեղի
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լրագրողների պաշտպանութեան կոմիտէի (CPJ) ներկայացուցիչները փետրուարի 4-ին հրապարակել են իրենց ամենամեայ զեկոյցը, որտեղ նշւում է, որ 2007 թուականին ծառայողական պարտականութիւնները կատարելիս
ԲՐԻՒՍԷԼ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հունգարական յատուկ ծառայութիւնների ղեկավար Շանդոր Լաբորցը գլխաւորել է ՆԱՏՕ-ի հետախուզութեան եւ անվտանգութեան հարցերի կոմիտէն: Ինչպէս գրում է
ԼՈՆԴՈՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնում փետրուարի 4-ին 101 տարեկան հասակում վախճանուել է աշխարհի ամենատարեց լրագրողը` մեկնաբան Ռոուզ Հեկերը: Մինչեւ ամենավերջին օրը նա վարում էր մեկնաբանի սյունակը
ԲԵԼԳՐԱԴ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան մերժել է Եւրամիութեան հետ քաղաքական համաձայնագիր ստորագրելու պլանը` այն անուանելով «հնարք», որ երկիրը կտանի դէպի Կոսովոյի երկրամասի անկախութեան
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկայի Մերիլենդ նահանգում 15 տարեկան դեռահաս Նիկոլաս Բրաունինգը հօրը պատկանող ատրճանակով գնդակահարել է իր ծնողներին եւ երկու կրտսեր եղբայրներին: Այն մասին, թէ
ԲԱՂԴԱԴ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինվորականները Իրաքում «Ալ Ղաիդայի» գրոհայիններին ձերբակալելու գործողութեան ժամանակ սխալմամբ սպանել են ինը եւ վիրաւորել երեք խաղաղ բնակիչների: Այս մասին յայտնել է
ՄՈՍԿՈՒԱ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանութիւնը Ռուսաստանում Ղրղզստանի քաղաքացիների սպանութիւնների առնչութեամբ նոտա է յղել ՌԴ ԱԳՆ եւ ուղերձներ` ՌԴ ՆԳՆ եւ Գլխաւոր դատախազութիւն:
ՌԱՄԱԼԼԱՀ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան կառավարող ՖԱԹՀ շարժման մարտական թեւը ստանձնել է Իսրայելի հարաւում` Դիմոն քաղաքում, իրականացուած ահաբեկութեան պատասխանատւութիւնը: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով «Մաան» գործակալութեանը:
ԹԵԼ ԱՒԻՒ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի հարաւում` Դիմոնա քաղաքում, փետրուարի 4-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով առնուազն երեք մարդ է զոհուել: Եվս հինգ մարդ վիրաւորուել է:
ՓԱՐԻԶ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ամուսնացել է իր ընկերուհու, նախկինում մոդել, իսկ հիմա երգչուհի Կարլա Բրունիի հետ, հաղորդում է ֆրանսիական RTL ռադիոկայանը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կառավարութիւնները ընդհանուր առմամբ համաձայնութիւն են ձեռք բերել Եվրոպայում ամերիկեան ՀՀՊ երրորդ դիրքային շրջանի առնչութեամբ: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա
ԲԵԼԳՐԱԴ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում իր յաղթանակի մասին է յայտարարել Սերբիայի գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Բորիս Տադիչը: Իսկ նրա ընդդիմախոս սերբ արմատականների
ԲԱՂԴԱԴ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած երկու պայթիւնների հետեւանքով զոհուել է առնուազն 43 եւ վիրաւորուել 85 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը`
ՓԱՐԻԶ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայութիւնը Չադում` այդ աֆրիկեան երկրի մայրաքաղաք Նջամենում տեղակայելով բանակային լրացուցիչ ստորաբաժանումներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը հաջողութեամբ իրականացրել է «Գաուրի» միջին հեռաւորութեան բալիստիկ հրթիռի նոր տարատեսակի փորձարկում: Ինչպէս այսօր յայտնել են երկրի զինուորական հրամանատարութեան ներկայացուցիչները, այն կարող
ԲԱՂԴԱԴ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Բաղդադի «Ալ-Գազլ» թռչնաշուկայում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուել է առնուազն 20 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 22 մարդ: Ոստիկանական աղբիւրների
ԼՈՆԴՈՆ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տանզանիայի սարերում գիտնականները յայտնաբերել են մինչ օրս գիտութեանն անյայտ կաթնասուն` երկարականջ ցատկամկան նոր տեսակ: Կենդանին ստացել է Rhynochyon udzungwensis լատինական անուանումը, հաղորդում
ՄՈՍԿՈՒԱ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախկին Հարավսլաւիայի հանրապետութեան նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի այրին եւ որդին` Միրյանա Մարկովիչը եւ Մարկո Միլոշեւիչը տարեմուտի տոներից առաջ ապաստան են ստացել Ռուսաստանում: Այս
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վարշավան պատրաստ է իր տարածքում ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներ` անվտանգութեան հարցերում ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների ամրացման համար: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը»,
ՆՈՒԱԿՇՈՏ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր առաւօտեան զինուած մարդիկ Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում յարձակուել են Իսրայելի դեսպանատան վրայ, ինչի հետեւանքով վիրաւորուել են մի քանի մարդիկ, հաղորդում է Reuters-ը:
ԲՐԻՒՍԷԼ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուխարեստը չի կարող ճանաչել Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին Բրիւսէլում յայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում սպանուել է Աբու Լայիտ ալ-Լիբին, «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպութեան դաշտային հրամանատարներից մէկը, հաղորդում է CNN-ը: Նախապէս
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի համար պայքարում կսատարի Արիզոնայի նահանգի սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնին: Այս
ԱՍՏԱՆԱ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները յայտարարել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցութեան լաւ հեռանկարների մասին, հաղորդում է «ինտերֆաքսը»: Միացեալ
ՏՈԿԻՈ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայում շեշտակի աւելանում է չինական սառեցրած պելմեններից թունավորման դէպքերը: Վերջին տուեալներով, երկրի տարբեր մասերում 400-ից աւելի մարդ իրենց վատ են զգացել` համտեսելով
ՌԻԳԱ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատուիացի դիւանագէտ Պետերիս Պոդվինսկին, որ արտաքսուել էր Ռուսաստանից ի պատասխան ռուս դիւանագէտի արտաքսմանը, իր դիւանագիտական կարիերան կշարունակի ԱՄՆ-ում Լատվիայի դեսպանատանը: Այս մասին,
ԲԻՇՔԷԿ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի ազգային հեռուստառադիոկորպորացիայի մօտ քսան աշխատակիցներ յունվարի 31-ին հացադուլ են սկսել հեռուստաալիքի շէնքի մուտքի մօտ` պահանջելով հեռուստաալիքի գլխաւոր տնօրէն Մելիս Էշիմկանովի հրաժարականը, հաղորդում
ՄՈՍԿՈՒԱ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինքնասպանութիւնների թիւը Ռուսաստանում 2001-2006 թուականներին նուազել է 30%-ով: 2006 թուականին իրենց կեանքին վերջ է տուել 42 հազար 855 մարդ: Դրանով իսկ Ռուսաստանը
ԳՐՈԶՆԻ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեչնիայում նախօրէին գրոհայինները առեւանգել են Ռուսաստանի ՆԳՆ ներքին զօրքերի պայմանագրային զինծառայողի: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, ներկայումս, որոնումներից
ՄՈՍԿՈՒԱ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեգենդար երգչուհի Սոֆիա Ռոտարուին անհրաժեշտ է վիրահատութիւն: Ռոտարուն, որը 61 տարեկան է դառնում այս տարի, երիկամների հետ կապուած լուրջ խնդիրներ ունի, հաղորդում
ԼՈՆԴՈՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոլորակի լաւագոյն քաղաք է ճանաչուել Վանկուվերը: Այս եզրակացութեանն է հանգել Economist Intelligence Unit ընկերութիւնը` ամփոփելով իր անկախ հարցման արդիւնքները: Հարցման մասնակիցներին առաջարկուել
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կարոլինայից նախկին սենատոր Ջոն Էդվարդսը դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի թեկնածու առաջադրուելու պայքարից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով
ԿԻԵՎ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն պայմանաւորուել են համագործակցութիւնը ակտիւացնել: Այս մասին յայտնել է Ուկրաինայի վարչապետ Իւլեա Տիմոշենկոն Բրիւսէլում Դաշինքի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ
ԿԱՆԲԵՐԱ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի իշխանութիւնները փետրուարի 13-ին պաշտօնական ներողութիւն կհայցեն աբորիգեններից, որ բռնի արտաքսուել են իրենց տներից ուծացման քաղաքականութեան նկատառումներով: Այս մասին, ինչպէս հաղորդում է Reuters
ՄԻՆՍԿ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ծրագրում է փետրուարի վերջին, մարտի սկզբին այց կատարել Բելոռուսիա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Բելոռուսիայում
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ կառավարութիւնում «չեն բացառում «Գազպրոմի» տնօրէնների խորհրդի նախագահի պաշտօնի համար Վիկտոր Զուբկովի թեկնածությունն առաջադրելու հնարաւորութիւնը»: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հացադուլ է յայտարարել` ի պաշտպանութիւն ընկերութեան նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանեանի: Նա բողոքում է այն բանի դէմ, որ
ՀՌՈՄ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալական դատարանը յունվարի 30-ին անպարտ է ճանաչել նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին SME պարենային կոնցեռնի գործով ֆինանսական մեքենայութիւններին մեղսակցության մեղադրանքներից: Դատարանը հանցակազմ չի
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ԱՄՆ-ի Կոնգրեսին է դիմել «Երկրի վիճակի մասին» տարեկան զեկույցով: Վերջին «տարուայ ելոյթը» Սպիտակ տնից իր հեռանալուց առաջ չի
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում դրամաշորթութեան կասկածով ձերբակալուել է «Էքսպրես-գազետա»-ի լրագրող Ֆելիքս Մեդվեդեւը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմինների տուեալներով, թերթի 66-ամեայ
ԹԵԼ ԱՒԻՒ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի նախկին վարչապետ Արիէլ Շարոնի աւագ որդին յաջորդ ամիս բանտ կուղարկուի 1999 թուականին իր հոր նախընտրական արշաւի ժամանակ անօրինական դրամահաւաքի համար:
ԼՈՆԴՈՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարիւրաւոր մանկահասակ երեխաներ անլեգալ ձեւով աֆրիկեան երկրներից փոխադրւում են Բրիտանիա եւ օգտագործւում որպէս ստրուկներ, հաղորդում է Sunday Telegraph թերթը:
ՆԱՅՐՈԲԻ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քենիական ընդդիմութեան պատգամաւոր Մելիտուս Վերեն երեքշաբթի սպանուել է իր տանը Քենիայում, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Առայժմ պարզ
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ինքնասպան է եղել ամերիկացի մի դիւանագէտ: Այս մասին յայտնել է Reuters գործակալութիւնը` վկայակոչելով երկրի ՆԳՆ ղեկավար Համիդ Նավազի յայտարարութիւնը:
ԱԹԷՆՔ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ այսօր առաւօտեան վախճանուել է Յոյն ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Աթէնքի եւ Համայն Հելլադայի արքեպիսկոպոս Կիր Խրիստոդուլոսը: Այս մասին յայտնել են
ՀՌՈՄ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի երեկոյեան Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին հրաժարականի պաշտօնական դիմում է ներկայացրել երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
ՄՈՍԿՈՒԱ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում Լատվիայի դեսպանութեան աշխատակիցներից մէկը յայտարարուել է «պերսոնա նոն գրատա», նրան երկօրեայ ժամկէտ է վերապահուել Ռուսաստանը լքելու համար: Այս մասին, ինչպէս հաղորդում
ԲԵԼԳՐԱԴ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիան պատրաստ է փոխզիջումների, բայց միայն եթէ գործընթացը կայանայ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի միջոցով: Այս մասին յայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Նա
ՍՏՐԱՍՏԲՈՒՐԳ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽԽՎ-ի նոր նախագահ Լուիս Մարիա դե Փուչի կարծիքվ, Կոսովոյի անկախութեան հնարաւոր ճանաչումը նախադէպ չի դառնայ այլ տարածաշրջանների համար:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի կարգավիճակի որոշումը պէտք է հիմնուած լինի այն նախագծի վրայ, որ մշակել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարին: Այս մասին
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հաւանութիւն է տալիս Ռուսաստանի կողմից իրանական Բուշերի ԱԷԿ-ի համար միջուկային վառելիքի մատակարարմանը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինտերնետում յայտնուել է Հանրապետական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնի ելոյթի տեսագրությունը, որտեղ նա Վլադիմիր Պուտինին անուանում է Գերմանիայի նախագահ: Չնայած ամերիկացի
ԱԲՈՒԴԱԲԻ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ առկայ են տարաձայնութիւններ, սակայն ՌԴ եւ Հիւսիսատլանտեան դաշինքի համատեղ աշխատանքին այլընտրանք չկայ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,
ԹԵԼ ԱՒԻՒ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին օրերի ընթացքում աւելի քան 350 հազար մարդ է անօրինականօրէն յատել Եգիպտոսի հետ Գազայի հատուածի սահմանը: Այս տուեալները, ինչպէս հաղորդում
ՎԱՐՇԱՒԱ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-ի երեկոյեան վթարի է ենթարկուել Լեհական Ռազմաօդային ուժերի «Կասա» ռազմափոխադրական ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհուել է 20 մարդ: Զոհվածների թւում են անձնակազմի
ԲԱՂԴԱԴ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալլահ աքբար» դարձվածքը, որ իրաքեան դրոշին գրել է երկրի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը, կմաքրվի պետական խորհրդանիշի վրայից:
ԲՐԻՒՍԷԼ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը Ռուսաստանի ղեկավարութեանն առաջարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ապրիլի սկզբին Բուխարեստում անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ պետութիւնների եւ
ԼՈՆԴՈՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Reuters լրատուական գործակալութեան աշխատակիցները, չկարողանալով համաձայնութեան գալ ղեկավարութեան հետ ընկերութեան գործունէութեան գալիք փոփոխութիւնների վերաբերեալ, սպառնում են գործադուլ սկսել: