Հնդկաստանի արևելքում զինված հարձակման արդյունքում 14 մարդ է զոհվել
AM RU EN WA FR
էէ

Հնդկաստանի արևելքում զինված հարձակման արդյունքում 14 մարդ է զոհվել

05-08-2016 19:01 Հնդկաստան Հասարակություն
Հնդկաստանի արևելքում զինված հարձակման արդյունքում 14 մարդ է զոհվել
Հնդկական Ասսամ նահանգում խաղաղ բնակիչների վրա զինված խմբավորումների արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 15-ը ստացել են մարմնական վնասվածքներ:  Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Times of India պարբերականը:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել Կոկրաջհար քաղաքում` մարդաշատ շուկայում:  Կրակահերթը շարունակվել է 20 րոպե,  դեպքի վայրում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր: 
Վերջին տվյալներով` ոստիկանական պահակախումբը տեղում սպանել է հարձակվողներից մեկին, ևս մի քանի անհայտ անձանց հաջողվել է դեպքի վայրից փախուստի դիմել: Ներկա պահին նրանց նկատմամբ հետախուզություն է ընթանում: 
Առայժմ ոչ մի խմբավորում կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել: 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 1340 անգամ