ԱՄՆ պետքարտուղարի հանգրվանած հնդկական հյուրանոցում ձերբակալվել է դանակով զինված տղամարդ
AM RU EN WA FR
էէ

ԱՄՆ պետքարտուղարի հանգրվանած հնդկական հյուրանոցում ձերբակալվել է դանակով զինված տղամարդ

01-09-2016 17:42 Հնդկաստան Հասարակություն
ԱՄՆ պետքարտուղարի հանգրվանած հնդկական հյուրանոցում ձերբակալվել է դանակով զինված տղամարդ
Հոգեբանորեն անհավասարակշիռ զինված քաղաքացին ձերբակալվել է հնդկական Leela Palace  հյուրանոցում ստեղծած իրարանցումից հետո, որտեղ հանգրվանել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Նյու Դելիի ոստիկանությունը: 
Իրավապահ մարմինների տվյալներով` ոմն Ուդայ Ռադը Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգի 53-ամյա բնակիչ է, ով ձերբակալվել է նախորդ գիշեր հյուրանոցի անվտանգության և ոստիակնության աշխատակիցների հետ վեճից հետո: Վերջիններս փորձել են տղամարդուն դուրս վռնդել հյուրանոցից ոչ ադեկվատ պահվածքի համար: 
Հետախուզության ընթացքում ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է դանակ, սակայն հարցաքննության ընթացքում նա հայտարարել է, որ դանակն իր մոտ պահում է բացառապես սեփական անվտանգության ապահովման համար և տեղյակ չի եղել, որ հյուրանոցում հանգրվանել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 947 անգամ