Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո

Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո

25-06-2026 12:22 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո
 
1lurer. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին: Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի փորձագիտական մակարդակով։ Դրան կմասնակցեն տարբեր հարցերով աշխատանքային խմբեր, այդ թվում՝ Պետքարտուղարության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ:
 
Ռուբիոն նաև հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ թույլ տա միջուկային տեսուչների մուտքը երկիր: Նա նշել է, որ դա իրանական կողմի տված խոստումն է, և այն պետք է կատարվի:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկացի տեսուչները կմիանան ԱԷՄԳ-ի փորձագետներին՝ իրանական հարստացված ուրանի պաշարները գտնելու համար: Միևնույն ժամանակ, Թրամփը հստակեցրել է, որ այդ հարցում չեն շտապում: 
 
Թեհրանը, իր հերթին, հերքել է, որ որևէ պարտավորություն է ստանձնել տեսուչներին երկրում ընդունելու հարցում:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 206 անգամ