Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

26-06-2026 15:20 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
Հունիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցել են 30-ից ավելի քաղաքացի Երևանից և մարզերից։
 
Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի, տնտեսության զարգացման առաջարկների, բիզնես ծրագրերի և նախագծերի, արտադրության կազմակերպման, ներմուծման և արտահանման հնարավորությունների, օնլայն հարթակներում վաճառքի իրականացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր։
 
Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 64 անգամ