Էլինա Իշխանյանը նշանակվեց ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում
03-08-2026 19:05 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը նշանակվեց ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերքի տեղեկությունը հաստատվեց։
Գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբինյանի օգնական է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը։
Մեր տեղեկություններով՝ Իշխանյանը երկար ժամանակ ակտիվ ներգրավված է եղել ՔՊ-ի գործունեության մեջ, մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավներին և համարվել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։
Նա նախկինում աշխատել է նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնական։