Հայ մարմնամարզիկները դուրս են եկել 2026 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հայ մարմնամարզիկները դուրս են եկել 2026 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

20-08-2026 16:05 Հայաստան Սպորտ
Հայ մարմնամարզիկները դուրս են եկել 2026 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
 
Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ, 14.716 միավոր), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ, 14.333 միավոր), Վահագն Դավթյանը (օղակներ, 14.166 միավոր), աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր, 14.766 միավոր), Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (14.733 միավոր):
 
Եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-22-ին:
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ

Կարդացել են 46 անգամ